ՄՕԿ նախագահը վստահ է, որ Լոնդոնի և Սոչիի Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն![]() 2 մայիսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, որի 70-ամյակը լրացավ այսօր, համոզված է, որ Լոնդոնի և Սոչիի Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն: «2012-ի հուլիսին Լոնդոնում մեկնարկող Օլիմպիական խաղերը բոլորին ցույց կտան, թե ինչպես կարող է երկրի կառավարությունը սպորտային կազմակերպությունների հետ հաջող աշխատել: Այս մրցումները կնպաստեն նաև բրիտանական մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- Ռոգեի խոսքը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Խոսելով 2014թ ձմեռային խաղերի մասին, Ռոգեն ընդգծել է, որ ուրախ է տեսնել, թե ինչ տեմպերով են նախապատրաստվում ձմեռային Օլիմպիադային: Նա նշել է, որ իրեն հատկապես դուր է գալիս քաղաքի եզակի աշխարհագրական դիրքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |