Միշել Պլատինին Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել է պայմանավորված խաղերի հարցը

Միշել Պլատինին Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել է պայմանավորված խաղերի հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայում շարունակվում է պայմանավորված խաղերի կազմակերպման մասին աղմուկ հանած գործի հետաքննությունը:

Առաջիկայում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իլդիրիմ Դեմիրորենը կհանդիպի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ, որպեսզի միասին քննարկեն ակումբների պատիժը:

Նախորդ հուլիսին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 93 ֆուտբոլային գործիչների, որոնք կասկածվում են 22 պայմանական խաղեր կազմակերպելու մեջ:

Այս տարի փոխվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Մի քանի ամիս առաջ այս պաշտոնը ստանձնեց «Բեշիկթաշի» նախկին նախագահ Իլդիրիմ Դեմիրորեն:

«Զեկույցի հիման վրա, որոշել ենք լսումներ նշանակել` կասկածվող 16 ակումբների մասնակցությամբ: Զեկույցից նաև պարզ է, որ հիմնական ֆուտբոլային սկզբունքները չեն խախտվել և պայմանավորված խաղերի հետքերը չեն ազդել այն ամենի վրա, ինչը տեղի է ունեցել խաղադաշտում, ինչն ուրախացնում է»,-Դեմիրորենի խոսքը հաղորդում է sport.mail.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---