Ա. Սերդյուկով. Եթե ՀՀՊ շուրջ փոխզիջում չլինի, Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ արձագանքել նոր հրթիռային սպառնալիքներին

Ա. Սերդյուկով. Եթե ՀՀՊ շուրջ փոխզիջում չլինի, Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ արձագանքել նոր հրթիռային սպառնալիքներին

PanARMENIAN.Net - Հինգշաբթի Մոսկվայում աշխատանքն է սկսել ՀՀՊ վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որին հավաքվել են շուրջ 50 պետությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում են մի շարք երկրների ՊՆ ներկայացուցիչներ: ՌԴ ՊՆ նախարար Անատոլի Սերդյուկովը, բացելով խորհրդաժողովը, հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ բանակցությունները փակուղի են մտել:

Ըստ նախարարի, ՀՀՊ թեման Ռուսաստանի ԱԳ գործունեության առաջնահերթություններից է, որի լուծումից է կախված երկրի պաշտպանունակությունը: Սերդյուկովը նշել է, որ «խորհրդաժողովի նպատակն է գործընկերներին ներկայացնել հակահրթիռային պաշտպանության ռազմատեխնիկական ասպեկտների վերլուծությունը»: Եթե ՀՀՊ շուրջ փոխզիջում չլինի, Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ արձագանքել նոր հրթիռային սպառնալիքներին, ասել է նա: Նույն ոգով էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, որն ընթերցեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ինքը Պատրուշևը նշեց, որ խնդրի լավագույն լուծումը կլիներ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի համատեղ ՀՀՊ համակարգի ստեղծումը, հայտնում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---