Երևանում մեկնարկել է աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը 3 մայիսի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում կազմակերպված միջազգային տոնավաճառով այսօր Երևանում մեկնարկել է AIESEC-ի (Association Internationale des Etudiants en Sciences Economiques et Commerciales)` աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը, որը կտևի մեկ ամիս և որի շրջանակներում 11 տարբեր երկրներից Հայաստան ժամանած 17 արտասահմանցի կամավորները կարիերայի ուղղորդման և կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման, հաղորդակցման և միջմշակութային հաղորդակցման կրթական սեմինարներ կանցկացնեն Երևանի, Գյումրու և Վանաձորի մի շարք դպրոցներում: Աշակերտների համար կկազմակերպվեն նաև անգլերենի երկշաբաթյա դասընթացներ` յուրաքաչյուր օր մեկ ժամ տևողությամբ: Նախատեսվում է, որ տարբեր սեմինարների կմասնակցեն 300-ից ավելի աշակերտներ: Նախագիծը ներառում է նաև սեմինարներ Հայաստան ժամանած կամավորների համար հայ ուսանողների կողմից, որոնք կօգնեն իրենց արտասահմանցի ընկերներին ավելի լավ ճանաչել Հայաստանը,ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը: Այսօր կազմակերպված տոնավաճառի ժամանակ տարբեր երկրներից ժամանած մասնակիցները, ինչպես նաև հայ ուսանողներն առանձին տաղավարներում ներկայացնում էին իրենց երկիրն ու մշակույթը` յուրաքանչյուրը փորձելով լինել ավելի հետաքրքիր, բազմաժանր ու հիշարժան: «Բարև Աշխարհ» նախագծին հատկացված օժանդակությունն իրականացվում է Orange Հիմնադրամի կողմից այս տարի մեկնարկած հատուկ նախագծի շրջանակում, որի նպատակն է հնարավորություն տալ Orange Արմենիա ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3 000 000 դրամ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |