Հայաստանի մշակույթի նախարարությունն ամփոփել է «Իմ և մեր հաղթանակները» լուսանկարչական մրցույթի արդյունքները![]() 3 մայիսի 2012 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի մշակույթի նախարարությունն ամփոփել է «Իմ և մեր հաղթանակները» լուսանկարչական մրցույթի արդյունքները: «Մրցույթն այդպես անվանելով մենք նկատի ունեինք ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում և ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակները, այլ նաև մեր ամենօրյա հաղթանակները»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա խոսքով, մշակույթի նախարարությունն այդ մրցույթը հայտարարել է երկու ամիս առաջ: Այդ ընթացքում ներկայացվել են 30 աշխատանքներ, որոնցից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է երեք լավագույն աշխատանքները: Լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են պատվոգրերով և դրամական մրցանակներով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |