Թանգարանային գիշեր 2012-ը Հայաստանում կանցկացվի մայիսի 19-ին

Թանգարանային գիշեր 2012-ը Հայաստանում կանցկացվի մայիսի 19-ին

PanARMENIAN.Net - Այս տարի Թանգարանային գիշեր միջոցառումն անցկացվելու է մայիսի 19-ին, շաբաթ օրը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը:

«Թանգարանային գիշերն» առաջին անգամ անցկացվել է 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման շրջանակում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի կողմից:

2009 թ-ին միջոցառմանը մասնակցել են Հայաստանի 26 թանգարաններ, իսկ 2010-ին` 42, 2011 թ-ին` 60 թանգարան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---