Մոսկվա. Բուշերի ԱԷԿ-ը չպետք է ոչ մեկի մոտ կասկած առաջացնի, քանի որ գտնվում է ՄԱԳԱՏԷ հսկողության տակ![]() 4 մայիսի 2012 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ողջունում են Բուշերի ԱԷԿ-ի լայնամասշտաբ գործարկումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Իրավիճակը վատ չի զարգանում: Մենք ուրախ ենք, որ ռուս-իրանական համագործակցության այդ օբյեկտն ամբողջությամբ կաշխատի»,- ուրբաթ օրը Մոսկվայում ճեպազրույցում ասել է նա: Լուկաշևիչը հիշեցրել է, որ ԱԷԿ գործունեությունը գտնվում է ՄԱԳԱՏԷ հսկողության տակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուշերի ԱԷԿ-ի լայնամասշտաբ շահագործումը պետք է կայանա մայիսի 20-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |