Ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը դուրս է եկել վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ![]() 4 մայիսի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական Վանտաա քաղաքում ընթացող վերջին վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը (60կգ կ/գ) դուրս է եկել վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ: Առաքելյանը հաղթել է կանադացի Մանուել Պինեդային 3:0 հաշվով: Մինչ այդ Առաքելյանը հաղթել էր Մանդահնարան Գանզորիգին Մոնղոլիայից: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի գերմանացի Թիմ Սչլեյտչերը: Պայքարից դուրս մնացին ազատ ոճի ըմբիշներ Էդգար Ենոքյանը (96կգ կ/գ) և Մուսա Մուրթազալիևը (74կգ կ/գ): Մայիսի 5-ին մրցագորգ դուրս կգա Ռուսլան Բասիևը (120 կգ կ/գ): Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր ունեն միայն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |