Հանրապետության հրապարակի պայթյունի հետևանքով բուժօգնության է դիմել արդեն 139 մարդ 4 մայիսի 2012 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին նոր տվյալներ է հրապարակել: Ըստ այդմ` ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, “Արմենիա” բժշկական կենտրոն ` 20, Կլինիկական թիվ 1 հիվանդանոց` 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց` 20, “Հերացի” թիվ մեկ հիվանդանոց` 20, Նաիրի բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն` 7 հոգի, Սբ. Աստվածածին ծննդատուն` 2 երեխա: Նախնական տվյալներով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 139 մարդ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են հելիումով փուչիկները: Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |