ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՉԵՆ ՄՆԱ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ, ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ27 մայիսի 2004 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը կառուցողական քայլեր ձեռնարկի, այդ մոտեցումն անպատասխան չի մնա: Այդ մասին, ինչպես գրում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով թուրքական «Սթարգազեթե» թերթը, երկրի խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը` պատասխանելով Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին: Ինչպես նշում է թերթը, «Հայաստան մեկնելու հնարավորության մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի հայտարարությունից հետո արտգործնախարար Աբդուլահ Գյուլն էլ կանաչ լույս վառեց Երեւանի հետ հարաբերությունների համար»: Աղբյուրի համաձայն, պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հարցին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ Ալիջանի սահմանադուռն օգտագործվում է միայն արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով եւ փակ է զբոսաշրջիկների համար: Իսկ Աքյաքայի երկաթուղային սահմանադուռը փակվել է, քանի որ 1993 թվականից դադարեցվել են առեւտրային բեռնափոխադրումներն այդ երկաթգծով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |