Այսօր սկսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպչի գործով դատավարությունը

Այսօր սկսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպչի գործով դատավարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌԾՈւ Գուանտանամոյի ռազմակայանում այսօր սկսվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Հալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա չորս հանցակիցների գործով դատավարությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ փորձագետների, դատավարությունը, որը վարելու է հատուկ ռազմական հանձնաժողովը, առնվազն մեկ տարի կտևի:

Գործի բոլոր մասնակիցներին մեղադրանքներ կներկայացվեն ահաբեկչության, ինքնաթիռների զավթման, զանգվածային սպանությունների համար: Ինչպես ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, նրանք «պատասխանատու են 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում, Շենկսվիլլում տեղի ունեցած ահաբեկչությունների համար, որոնց արդյունքում 2976 մարդ է զոհվել»:

Հալիդ Շեյխ Մոհամմեդը խոստովանում է իր մեղքը և համարում իրեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչը:

Մոհամմեդին ձերբակալել են 2003թ. Պակիստանում: Գործով անցնում է նաև նրա զարմիկը՝ Ալի Աբդուլ Ազիզ Ալին, որը համարվում է հարձակումների համակարգողը:

Դատավարությունը փակ է լինելու: Լսումներին ամբաստանյալների հարազատները ներկա չեն լինի:

Ավելի վաղ Օբամայի վարչակարգը մտադիր էր կազմակերպիչներին փոխանցել քաղաքացիական, ոչ թե զինվորական դատարանին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---