Լոնդոնում պաշտոնապես բացվել է Օլիմպիական մարզադաշտը

Լոնդոնում պաշտոնապես բացվել է Օլիմպիական մարզադաշտը

PanARMENIAN.Net - 2012թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Լոնդոնում պաշտոնապես բացվել է Օլիմպիական մարզադաշտը: Մարզադաշտի կառուցումը 500 մլն ֆունտ է արժեցել, հայտնում է «Ռոյթերսը»:

Բացմանը ներկա է եղել 75 հազար հանդիսատես, մարզադաշտը 80 հազար տեղ ունի: Մշտական է լինելու միայն ստորին յարուսը, որը 25 հազար նստատեղ ունի:

Ավելի վաղ Օլիմպիական մարզադաշտում անցան Բրիտանիայի համալսարանների ու քոլեջների մրցումները: Հատկանշական է, որ առաջին հաղթանակը նոր մարզադաշտում տարավ ոչ թե անգլիացի, այլ իռլանդացի Ջասթին Քիննին

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---