Աշնանը Ազգային պատկերասրահում կբացվի Արուտչյան ընտանիքի ցուցահանդեսը![]() 8 մայիսի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Աշնանը Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է Արուտչյան նկարիչների ընտանիքի ցուցահանդեսը: Այդ մասին լրագրողներին հայտնեց նկարիչ Ռուբեն Արուտչյանը: «Այնպես ստացվեց, որ բոլոր Արուտչյանների հոբելյանն է այս տարի: Լայնածավալ կերպով ներկայացվելու են Միքայելի աշխատանքները»: Այս տարի լրանում է Միքայիել Արուտչյանի 115, Սերգեյ Արուտչյանի 100, և Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը: «Միքայիել Արուտչյանըհրաշալի մի վարպետ է, ով 20-30-ականների հայ գրաֆիկական արվեստի մեջ մեծ խոսք ասաց: Նա մոռացված մի նկարիչ է: Կարելի է ասել` Կոջոյան և Արուտչյան, 2 մեծ վարպետներ, ովքեր 20-30-ական թթ-ին հայ գրքի ձևավորման թատրոնի և ընդհանրապես մշակույթի կյանքում մեծ խոսք ասացին», ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Նրա խոսքով, դա պատմական մի ժամանակաշրջան էր, երբ Մոսկվայում Արուտչյանի նման նկարիչը Ֆավորսկու և Գոնչարովի շարքին է դասվել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |