ՄԱԳԱՏԷ մասնագետը մահացել է Իրանի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ում

ՄԱԳԱՏԷ մասնագետը մահացել է Իրանի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ում

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի տեսուչը մահացել է Իրանի կենտրոնական հատվածում ավտովթարի հետևանքով, հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ մեջբերելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարությունը: Կազմակերպության տվյալներով, ավտոմեքենայի մեջ գտնվել են ՄԱԳԱՏԷ-ի երկու մասնագետներ, նրանք ուղորդվել են Իրանի արևմուտքում գտնվող Մարկազի նահանգ Արաքում ծանր ջրի արտադրության գործարան այցելելու համար: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից մեկը վիրավորվել է, բայց երկրորդը՝ Օկ Սեոկ Սեն մահացել է:

Ինչպես նշում է գործակալությունը, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը ցավակցություն է հայտնել ՄԱԳԱՏԷ մահացած աշխատողի ընտանիքի անդամներին և գործընկերներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---