Մայիսի 9-ին ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի բացառապես Արամ Խաչատրյանի գործերը![]() 8 մայիսի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է Արամ Խաչատրյանի միանգամից երեք ստեղծագործություն մեկ համերգում. կկատարվեն Դաշնամուրի կոնցերտը, Ջութակի կոնցերտը և Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են նվագախմբի մամլո ծառայությունից, համերգը շատ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ հենց մայիսի 9-ին` մեծ հաղթանակների օրը կատարվելու է հայ ամենահայտնի կոմպոզիտորի ստեղծագործությունները նոր սերնդի դասական ամենահեռանկարային երաժիշտների մասնակցությամբ: Համերգի մենակատարներն են լինելու դաշնակահար Նարե Արղամանյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |