Մարի Ռոզ Աբուսեֆյանը Երևանում մեկ ներկայացման մեջ կմարմնավորի միանգամից 14 կերպար![]() 10 մայիսի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սիրված դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ) հայ հանդիսատեսին կներկայացնի «Տիգրան մեծ» երկու գործողությամբ մենաներկայացումը: Ինչպես հայտնում են Ստանիսլավսկու անվան թատրոնից, պիեսի հեղինակը և բեմադրիչը հենց դերասանուհին է: Ներկայացումը հիմնված է Պերճ Զեյթունցյանի «Աստծո տասներկու օրը» պիեսի, հայոց պատմության և Աբուսեֆյանի մտորումների ու վերլուծություննների վրա: Ներկայացման մեջ դերասանուհին կմարմնավորի 14 կերպար: Մարի Ռոզ Աբուսեֆյանը անցած տարի Երևանում ներկայացրել է Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» մենաներկայացումը: Դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը թատերական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Բազմաթիվ դերեր է ստանձնել հեռուստատեսային և ռադիոյի գրական-թատերական հաղորդումներում, նկարահանվել է «Հայֆիլմում»: 1983թ-ից ապրում է Սան Ֆրանցիսկոյում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |