Ավելի քան 20 իտալական ֆուտբոլային ակումբներ կտեղեկացվեն պայմանավորված խաղերի հետաքննության մասին![]() 10 մայիսի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ավելի քան 20 ֆուտբոլային ակումբներ կտեղեկացվեն այն մասին, որ իրենց նկատմամբ հետաքննություն է սկսվել` կապված պայմանավորված խաղերի հետ: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ 61 մարդ, այդ թվում` ներկայումս խաղացող 52 ֆուտբոլիստ, կտեղեկացվեն այն մասին, որ ստիպված կլինեն պատասխանել հետաքննության հետ կապված հարցերի: Ամիսներ շարունակ Քննիչներն ուսումնասիրել են ֆուտբոլիստների` խաղերի արդյունքները մանիպուլյացիայի ենթարկող ստվերային տոտալիզատորների հետ առնչության հարցը: Անդրեա Մասիելոն` «Բարի» ակումբի նախկին խաղացողը վերջերս խոստովանել է, որ ավտոգոլ է խփել` տասնյակ հազարավոր եվրո պարգևատրման դիմաց: Այն ժամանակ ակումբը հանդես էր գալիս իտալական ֆուտբոլի բարձրագույն լիգայում, հաղորդում է BBC-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |