Ուկրաինան շնորհակալ է Լեհաստանին EURO-2012-ը բոյկոտելու գաղափարից հրաժարվելու կոչի համար![]() 10 մայիսի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու դիրքորոշումը, որը կոչ է արել եվրոպացիներին հրաժարվել Ուկրաինայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը բոյկոտելուց նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի քրեական հետապնդման պատճառով, հերթական անգամ ցուցադրել է, որ Վարշավան Կիևի համար հետևողական դաշնակից և գործընկեր է, ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում: Տիմոշենկոյի քրեական հետապնդման հետ կապված, որը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման հատկապես նրան ծեծի ենթարկելուց հետո, որն իբր տեղ է գտել այս տարվա ապրիլին գաղութում, եվրոպական քաղաքական գործիչները կոչ են արել բոյկոտել Ուկրաինան EURO-2012-ի ժամանակ: Կոմորովսկին չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել եվրոպացի գործընկերներին հրաժարվել Ուկրաինայում EURO-2012-ը բոյկոտելու գաղափարից: Միաժամանակ նա կոչ է արել ուկրաինական իշխանություններին լուծում գտնել Տիմոշենկոյի գործի համար: «Իր խոստումներով Լեհաստանի նախագահը ևս մեկ անգամ հաստատել է, որ նրա երկիրը հետևողական և հուսալի գործընկեր է, իսկ նրա քաղաքացիները և վերնախավը հստակ գիտակցում են ժողովրդավարական, հաջողակ, եվրոպական Ուկրաինայի նշանակությունը ողջ աշխարհամասի աշխարհաքաղաքական ապագայի համար»,- ասվում է հայտարարությունում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |