Sukhoi SuperJet-100-ի վթարից զոհվածների մարմինների տարհանումը կսկսվի միայն մայիսի 11-ի առավոտյան![]() 10 մայիսի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Փրկարարների թիմն Ինդոնեզիայի Ճավա կղզու Սալաք քաղաքի շրջանում Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի վթարի արդյունքում մահացածների մարմինների տարհանումը կսկսի միայն մայիսի 11-ի առավոտյան: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի Ազգային որոնողական-փրկարարական գործակալության համակարգող Կետուտ Պուրվան: «Մենք պլանավորում ենք ուրբաթ օրը ձեռքով կատարել մարմինների տարհանումը: Դա շատ ժամանակ կխլի, քանի որ զոհերի թիվը հասնում է 50-ի»,- ասել է գործակալության համակարգողը: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Բամբանգ Էվիանը հաղորդել է, որ գրեթե շանսեր չկան, որ ավիավթարում փրկվածներ կան: Ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրանից 21 րոպե անց այն բանից հետո, երբ նախօրեին այն ցուցադրական թռիչք է կատարել Ջակարտայի օդանավակայանից: Դրա բեկորները նկատվել են այսօր փրկարարական ուղղաթիռի կողմից Սալաք լեռան լանջին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |