Օլանդի հաղթանակից հետո ֆրանսիական կառավարությունը հրաժարական է տալիս![]() 10 մայիսի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիին խնդրագիր է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին նախագահական ընտրություններում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հաղթանակից հետո, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: Օլանդը մտադիր է ասել իր վարչապետի անունը մայիսի 15-ին՝ լիազորությունները հանձնելու օրը: Այդ պաշտոնում առավել հավանական թեկնածուներից են Ազգային ժողովում սոցիալիստական խմբակցության ղեկավար Ժան Մարկ Էյրոն և Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Մարտին Օբրին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |