ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային![]() 10 մայիսի 2012 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային: Նա նպատակահարմար չի համարում 2020 թվականին Թուրքիայում անցկացնել և' ամառային Օլիմպիադան, և' Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Նրա խոսքով` Թուրքիան պետք է ընտրի, թե որ առաջնությունն է ուզում անցկացնել. «ՄՕԿ-ը թույլ չի տալիս Օլիմպիադայի անցկացմանն իր թեկնածությունն առաջադրած երկրին նույն տարի կազմակերպել նաև մեկ այլ խոշոր մարզական միջոցառում: Դա չի համապատասխանում Օլիմպիական խարտիային»: Ռոգգեն զարմանքով է ընդունել Եվրոպայի առաջնությունն անցկացնելու Թուրքիայի ցանկությունը: Նրա կարծիքով` միանգամից 2 խոշոր մրցաշար անցկացնելու այդ երկրի ցանկությունը կնվազեցնի նրա շանսերը մայիսի 23-ին, երբ Քվեբեկում անցկացվի հավակնորդների ընտրությունը: Օլիմպիադա-2020-ը Ստամբուլի հետ մեկտեղ հավակնում են անցկացնել Բաքուն, Մադրիդը, Դոհան և Տոկիոն:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |