Արտո Թունջբոյաջյանը կդառնա «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հյուրը

Արտո Թունջբոյաջյանը կդառնա «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հյուրը

PanARMENIAN.Net - Համաշխարահային երաժշտակական մրցանակներ նվաճած Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը կմասնակցեն Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» նոր շոուին:

Մայիսի 17-ին էթնիկ ջազի սիրահարներին և գնահատողներին սպասվում է անակնկալ: Առաջին անգամ նրանք հնարավորություն կունենան Առաջին ալիքով տեսնել և լսել Արտոյի և նրա խմբի կենդանի կատարումը, որոնք ժամանելու են Մոսկվա մայիսի 19-ին Երաժշտության տանը միակ համերգով հանդես գալու համար:

Կազմակերպիչներն առայժմ չեն բացահայտում բոլոր գաղտնիքները, բայց խոստանում են զարմացնել հեռուստադիտողներին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---