Արցախցի 5 մարզիկներ կմասնակցեն Կովկասի կիոկուշին կան կարատե դո-ի առաջնությանը![]() 10 մայիսի 2012 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Արցախցի 5 մարզիկներ կմասնակցեն մայիսի 11-13-ը Թբիլիսիում կայանալիք Կովկասի կիոկուշին կան կարատե դո-ի առաջնությանը, հաղորդում է Karabakh-open.info-ն: Արցախի կիոկուշին կան կարատե դո ֆեդերացիայի նախագահ Կարինե Մուսայելյանը տեղեկացրել է, որ Կովկասի առաջնությանը մասնակցելու են ավելի քան 300 մարզիկներ 4 պետություններից։ «Մեծ հույսեր ենք կապում մեր մարզիկների հետ, քանի որ բոլորը 2012թ. կիոկուշին կան կարատե դո-ի Հայաստանի գավաթի բաց առաջնության մրցանակակիրներ են։ Բացի դրանից, մի քանի անգամ մասնակցել են Կովկասի առաջնությանը»,- հույս է հայտնել Կարինե Մուսայելյանը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |