ՈւԵՖԱ բարձրագույն դիվիզիոնների ակումբները կարող են ընդունել աղքատության դեմ 10-րդ խաղը![]() 11 մայիսի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին 53 ազգային եվրոպական ասոցիացիաների բարձրագույն դիվիզիոնների ակումբները հունիսի 22-ին ցանկություն են հայտնել ընդունել 10-րդ Աղքատության դեմ խաղը, որը տեղի է ունենում ՄԱԿ Զարգացման ծրագրի հովանու ներքո և վայելում է ՈւԵՖԱ-ի աջակցությունը: Ամենամյա միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ Զարգացման ծրագրի ուժերի կողմից ՄԱԿ Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպաններ Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի հետ համագործակցությամբ: Աղքատության դեմ խաղի գլխավոր խնդիրը լայն հասարակությանը հազարամյակի զարգացման նպատակների հետ ծանոթացնելն է, նոր գործընկերային հարաբերությունների ստեղծումն այդ նպատակների հասնելու և ռեսուրսների մոբիլիզացման համար, որոնք ուղորդվեու են աղքատության դեմ պայքարին ուղղված նախագծերի աջակցությանը: Աղքատության դեմ խաղի անցկացման գաղափարը ծագել է 2003-ին բարի կամքի դեսպաններ Ռոնալդոյի և Զիդանի մոտ: Նախորդ տարիներին Աղքատության դեմ խաղն ընդունել են հետևյալ քաղաքները՝ Բազել, Մադրիդ, Դյուսելդորֆ, Մարսել, Մալագա, Ֆես, Մարոկկո, Լիսաբոն, Աթենք և Համբուրգ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |