30 ուսանող մասնակցել է «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովին12 մայիսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի է ունեցել «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովը, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Հիմնադրամի հաղորդագրութայն մեջ նշվում է, որ համաժողովում Երևանի բուհերը ներկայացնող 30 ուսանողներ, հանդես գալով Արաբական պետությունների լիգայի խորհրդի, ինչպես նաև դիտորդ պետությունների դեսպանների դերում, առաջարկել են Իրանի խնդրի լուծման իրենց տարբերակները։ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանն ընդգծել է ուսանողների շրջանում անցկացվող նման մոդել-համաժողովների դերը միջազգային հարաբերությունների ոլորտում։ Նա տեղեկացրել է, որ «Արաբական պետությունների լիգա» մոդել-համաժողովը տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ։ Շաքարյանը կարեւորել է հատկապես այն հանգամանքը, որ երիտասարդներն անդրադառնում են Իրանի խնդրին. «Մենք պետք է փորձենք կանխատեսել Իրանի հետ կապված զարգացումները և տարածաշրջանի արձագանքը, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է ապագան վերլուծելու, մեր դիրքորոշումը մոդելավորելու համար»,–ասել է նա։ Մոդել-համաժողովի մասնակիցները հիմնականում միջազգային հարաբերությունների, արևելագիտության, քաղաքագիտության բաժինների ուսանողներ էին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |