ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին ֆրանսահայերը հանրահավաք են կազմակերպում Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ: Ինչպես հաղորդել են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբում, այն կապակցությամբ, որ ընթացիկ տարում պաշտոնական Փարիզը պետք է վերջնական կարծիք հայտնի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, երկրի հայ համայնքը մտադիր է կոչ անել հաշվի առնել Եվրախորհրդի առաջադրված մի շարք պահանջների կատարումը Թուրքիայի կողմից: Մասնավորապես, խոսքը գնում է ԵԽ-ի 1987 եւ 2004 թվականների որոշումների մասին, որոնց համաձայն ԵՄ-ին անդամակցության մասին բանակցություններ կարելի է սկսել եվրոպական կառույցների կողմից Թուրքիային առաջադրված հետեւյալ պայմանների կատարման դեպքում` ազատել Կիպրոսի ապօրինաբար գրավված հյուսիսային հատվածը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ապահովել քուրդ փոքրամասնության իրավունքները, ճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, վերացնել Հայաստանի շրջափակումը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---