Դամասկոսում պայթյունների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամիստական արմատական խմբավորումը12 մայիսի 2012 - 19:22 AMT PanARMENIAN.Net - «Ֆրոնտ Ալ-Նուսրա» իսլամիստական արմատական խմբավորումն իր վրա է վերցրել այս շաբաթ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների համար պատասխանատվությունը, որը 55 մարդու կյանք խլեց, շաբաթ օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Associated Press գործակալությանը: «Մենք կատարեցինք մեր խոստումը` պատասխանել հարվածներով և պայթյուններով»,- խմբավորման անունից ինտերնետում տեղակայված տեսագրության մեջ ասել է ձայնը կադրի հետևում: Ահաբեկչությունն իրականացվել է ի պատասխան «նախագահ Բաշար Ասադի վարչակարգի կողմից բնակեցված շրջանների վրա հարձակումներին», պնդում է տեսագրությունը: Ավելի վաղ «Ֆրոնտ Ալ-Նուսրա»-ն իր վրա էր վերցրել պատասխանատվությունը ծայրահեղական կայքերում հաղորդագրությունների տեսքով ահաբեկչությունների համար: Ուրբաթ օրը Դամասկոս քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվել է 30 հոգի և տուժել են 55-ը: Պայթյուններից հետո քաղաքում ինքնաձիգից հրաձգության ձայներ են լսվել, որոնք շուտով լռել են: Սիրիայում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են անցյալ տարվա մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 9 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |