Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորենա ԿԱԺՀ կողմից իրականացվող միջուկային փորձարկումներն անթույլատրելի են համարում![]() 13 մայիսի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորենա ԿԱԺՀ կողմից իրականացվող միջուկային փորձարկումներն անթույլատրելի են համարում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Կորեայի Հնարապետության նախագահը` Պեկինում Ճապոնիայի վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո: Հարկ է նշել, որ մի շարք ԶԼՄ-ներ, հղելով հարավկորեական հետախուզական ծառայություններին, ավելի վաղ հաղորդել էին, որ Պհենյանը պատրաստվում է իրականացնել հերթական ստորգետնյա միջուկային փորձարկումները: Հյուսիսային Կորեան 2005-ին իրեն հայտարարել էր միջուկային գերտերություն: 2006-ին և 2009-ին ԿԱԺՀ-ն իրականացրել է ստորգետնյա միջուկային փորձարկումներ, որոնք դժգոհություն էին առաջացրել միջազգային հանրության շրջանում: Ի պատասխան ԿԱԺՀ գործողությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ը մի շարք որոշումներ է կայացրել` պահանջելով դադարեցնել միջուկային ոլորտում ծավալվող գործունեությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |