Շվեդական Հալմստադի լարային նվագախումբն այսօր ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում![]() 14 մայիսի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաշժտական լարային նվագախումբն այսօր, ժամը 15.00-ին ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում, այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն: «Շատ հաճելի է լինել Հայաստանում: Մեզ մոտ` Շվեդիայում Հայաստանն այդքան էլ ճանաչված չէ: Հուսով եմ, մեր այցը 2 երկրների միջև հիանալի համագործակցության սկիզբ կդառնա»,-ասաց Ֆեմբրոն: Բացի այդ, նվագախումբը ելույթ է ունենալու մայիսի 16-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), իսկ մայիսի 17-ին` Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Նվագախմբի դիրիժոր Մեց Ռյոտերն ասաց, որ երեխաները կատարելու են սկանդինավյան երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Միրզոյանի և Կոմիտասի գործեր: Նա նաև ասաց, որ հավանաբար մյուս տարի նրանք կհյուրընկալեն հայ երաժիշտներին: Հալմստադի երաշժտական լարային անսամբլն ունի 14-20 տարեկան 24 երաժիշտ: Ֆեմբրոնի խոսքով, չնայած իրենց քաղաքը փոքր է, բայց երաժշտական դպրոցն ունի 1700 աշակերտ: Նվագախումբն աշխարհով մեկ շրջագայելով կատարում է ամենաբազմազան ստեղծագործություններ` բարոկկոյից մինչև ժամանակակից գործեր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |