Ամիակի կիրառումը Սոչիի սահուղու շինարարության ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի հասցնում![]() 14 մայիսի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Դմիտրի Կոզակը հավաստիացրել է, որ ամիակի խլադագենտների կիրառումը Սոչիում սահուղու շինարարության ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի հասցնում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Միջազգային պարալիմպիկ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին: Կոզակը պատմել է, որ բոբսլեյի ուղու սառեցման ժամանակ իսկապես օգտագործվում են նյութեր ամիակի հիմքի վրա, սակայն միաժամանակ անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ նյութի տարածում չլինի: «Գոյություն ունեն անհրաժեշտ երաշխիքներ, տեխնոլոգիաներ, որպեսզի վթար տեղի չունենա»,- ասել է Կոզակը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |