Ռուսաստանը միանգամայն կարող է ԵվրաՀՀՊ-ին ռազմատեխնիկական հակազդեցության միջոցներ ձեռնարկել

Ռուսաստանը միանգամայն կարող է ԵվրաՀՀՊ-ին ռազմատեխնիկական հակազդեցության միջոցներ ձեռնարկել

PanARMENIAN.Net - ՀՀՊ շուրջ բանակցությունները լավագույն ընթացքը չեն ստանում, պայմանավորվածությունները մինչև հիմա չեն ձեռք բերվել, իսկ եթե դրանք չլինեն, ապա Ռուսաստանը կարող է ռազմատեխնիկական հակազդեցության միջոցներ ձեռնարկել, լրագրողներին է հայտնել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Հակահրթիռային պաշտպանության ոլորտում իրադրությունը բարեհաջող չի դասավորվում. մինչև հիմա պայմանավորվածություններ չեն ձեռք բերվել ո'չ ԱՄՆ-ի, ո'չ էլ ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է նա: «Իսկ եթե մենք նման պայմանավորվածությունների չհասնենք, ապա այդ դեպքում, ցավոք, կարող է վրա հասնել ապագա ամերիկա-նատովյան համակարգին հակազդեցության կոնկրետ ռազմատեխնիկական միջոցների ձեռնարկման պահը, ինչի մասին Մեդվեդևը հայտարարել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին»,- նշել է փոխնախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---