Ադրբեջանը չի պայքարի Եվրո-2020 անցկացնելու իրավունքի համար![]() 15 մայիսի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունըԵվրո-2020-ի ընդունող երկրի համար: Նախատեսվում էր, որ մրցաշարը պետք է ընդունեին Վրաստանն ու Ադրբեջանը: Բաքվում նման որոշման պատճառները բացատրել են նրանով, որ Ադրբեջանը մտադիր է ընդունել 2020թ. ամառային Օլիմպիադան, հայտնում է apsny.ge-ն: Առաջնությունն ընդունելու իրավունքի համար պայքարում են Բոսնիան, Խորվաթիան ու Սերբիան, Չեխիան ու Սլովակիան, Ռումինիան ու Բուլղարիան կամ Ռումինիան ու Հունգարիան, Նիդերլանդները, Բելգիան ու Թուրքիան: 24 թիմերի մասնակցությամբ մրցաշարը բաղկացած է լինելու 51 խաղից: Եվրո-2012 կանցնի Լեհաստանում և Ուկրաինայում, իսկ Եվրո-2016-ը կընդունի Ֆրանսիան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |