Իսրայելցի գեներալ. Պատերազմի դեպքում Իրանը կստիպի «Հեզբոլլահին» հարձակվել Իսրայելի վրա![]() 15 մայիսի 2012 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտության դեպքում Իրանը կստիպի Լիբանանի «Հեզբոլլահ» կազմակերպությանը մասնակցել պատերազմին, նույնիսկ, հաշվի առնելով, որ «Հեզբոլլահը» ամենևին չի ձգտում դրան: Այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի հրամանատարներից մեկը France Press-ին տված հարցազրույցում, հայտնում է MIGnews-ը: Իսրայելցի հրամանատարը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» ղեկավար շեյխ Նասրալլան այժմ չի ցանկանում մասնակցել Իսրայելի դեմ պատերազմին, սակայն ստիպված կլինի ենթարկվել Թեհրանի հրահանգներին, որի ֆինանսավորումը «Հեզբոլլահի» բյուջեի հիմքն է: Իսրայելցի զինվորականը «լավատեսորեն» նշել է, որ իր կարծիքով ապագա պատերազմը շատ ավելի կարճատև կլինի, քան 34-օրյա հակամարտությունը «Հեզբոլլահի» հետ 2006թ. ամռանը: Անցած շաբաթ Նասրալլան, հանդես գալով իր կողմնակիցների առջև, հայտարարեց, որ «Հեզբոլլահը» կարող է ցանկացած թիրախի հասնել Իսրայելում»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |