Երևանը երկրորդ անգամ կմիանա համաեվրոպական «Գրական գիշեր» նախաձեռնությանը![]() 15 մայիսի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին, արդեն երկրորդ տարին Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երևանը մասնակցում է համաեվրոպական «Գրական գիշեր» նախաձեռնությանը: Ինչպես հայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունը, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ժամը 19.00-ից Ֆորում թատրոնի դերասանները կընթերցեն Յարոսլավ Հաշեկի (Չեխիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) և Ջոն Ռ.Ռ. Տոլկիենի (Միացյալ Թագավորություն) ստեղծագործություններից հատվածներ: Կազմակերպիչների խոսքով, Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը կլինի հայ ընթերցասերների ուշադրության կենտրոնում: «Գրական գիշեր» նախաձեռնությանը դերասանները կընթերցեն հատվածներ գրողի հանրահայտ վեպից: Չեխական գրականության հանրահայտ հերոսի պատմությունը մեկ անգամ ևս վեր է հանում պատերազմի անհեթեթությունը: Ռումինական գրականությունը ներկայացնում է հայազգի Վարուժան Ոսկանյանը: Գրող, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանը նաև հայտնի քաղաքական գործիչ է, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը: Գրական գիշերվա ընթացքում կընթերցեն նրա «Շշուկների գիրքը» ստեղծագործությունը: Սա մի պատմություն է Ռումինիայի հայ համայնքի ու նրա դառն անցյալի մասին: «Մատանիների տիրակալ»-ի հեղինակ Ջոն Ռ.Ռ. Տոլկիենից «Գրական գիշեր» նախաձեռնությանը կընթերցեն «Հոբիտ կամ գնալն ու գալը» վիպակից հատվածներ: «Գրական գիշեր 2012»-ի նպատակն է աջակցել միջմշակութային երկխոսությանը և ստեղծել հարթակ եվրոպական երկրների գրականության ներկայացման համար: Սա յուրօրինակ փորձառություն է, որը համատեղում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման վայրը: «Գրական գիշեր» նախաձեռնությունը կազմակերպում է Չեխական կենտրոնները EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ: Եվրոպական 23 քաղաք, միանալով «Գրական գիշեր» նախաձեռնությանը, կազմակերպում են գրական ընթերցումներ: Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան. մեկ օր եվրոպական քաղաքները միավորվում են մեկ գաղափարի ներքո` ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |