Օբամայի և Մեդվեդևի երկկողմ բանակցությունները չեղյալ են համարվել

Օբամայի և Մեդվեդևի երկկողմ բանակցությունները չեղյալ են համարվել

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը որոշել է լրջորեն փոխել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում, հանդիպման ձևաչափը, գրում է «Կոմմերսանտը»` հղելով իր աղբյուրներին, հաղորդում է lenta.ru-ն:

Գագաթնաժողովի ընթացքում ծրագրվում էր անցկացնել նախագահների լայնածավալ բանակցություններ, որոնց ընթացքում պետք է քննարկվեին Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայությունը և տնտեսական համագործակցության հարցեր: Սակայն հանդիպումը չեղյալ է համարվել:

Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հաղորդել է Բարաք Օբամային, որ չի մասնակցի «Մեծ ութնյակին»` նոր կառավարություն ձևավորելու հարցերով զբաղված լինելու պատճառով: Նրա փոխարեն Ռուսաստանը կներկայացնի Դմիտրի Մեդվեդևը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---