Մայիսի 16-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնապես կհայտարարի Եվրո-2020-ի անցկացման թեկնածուների ցանկը![]() 16 մայիսի 2012 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ ղեկավարությունը մայիսի 16-ին պաշտոնապես կհայտարարի Եվրո-2020-ի անցկացման թեկնածուների ցանկը: Ապրիլի 14-ին հայտ է ներկայացրել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Մայիսի 15-ին միացել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտ են մտադիր ներկայացնել նաև Իռլանդիայի, Շոտլանդիայի ու Ուելսի ֆուտբոլի ասոցիացիաները: Հետաքրքրական է, որ Թուրքիան հավակնում է նաև 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը, իսկ Ադրբեջանը, որը նույնպես մտադիր է ընդունել 2020թ. Օլիմպիադան, հրաժարվել է համատեղ հայտից Վրաստանի հետ: Այդ շաբաթ ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն հայտարարեց, որ ՄՕԿ-ը դեմ է երկու նման խոշոր մրցաշարերի անցկացմանը նույն երկրում մեկ տարվա ընթացքում: Չի բացառվում, որ Թուրքիան ետ կկանչի հայտերից մեկը, մասնագետները հակված են մտածելու, որ Թուրքիան կշարունակի պայքարը Օլիմպիադայի համար: Հաջորդ շաբաթ ՄՕԿ գործկոմի նիստում Քվեբեկում կհրապարակվի 2020 խաղերի անցկացման հավակնորդների ցուցակը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |