Սիրիայի ընդդիմությունը հզոր ֆինանսական աջակցություն և զենք է ստանում

Սիրիայի ընդդիմությունը հզոր ֆինանսական աջակցություն և զենք է ստանում

PanARMENIAN.Net - Պարսից ծոցի նավթային միապետությունները սկսել են ֆինանսավորել ու զինել սիրիացի ապստամբներին, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ընդդիմադիրներին, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներին ու դիվանագետներին Վաշինգտոնում, հայտնում է lenta.ru-ն: Ըստ այդ տվյալների, ամեն ամիս Սիրիայի ապստամբների համար զենք գնելու համար Պարսից ծոցի միապետությունները մի քանի միլիոն դոլար են հատկացնում: Զենքը հիմնականում գնվում է սև շուկայում, ինչպես նաև ապօրինաբար հենց սիրիական բանակի զինանոցներից:

ԱՄՆ-ն ուղիղ օգնություն զինյալներին չի ցուցաբերում, սակայն մշտապես շփման մեջ է տարբեր ընդդիմադիր խմբերի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---