Եվրոպայի սամբոյի առաջնությունը կմասնակցեն 16 հայ մարզիկներ![]() 16 մայիսի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-21-ը Մոսկվայում կկայանա Եվրոպայի սամբոյի առաջնությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշեց, որ այս ստուգատեսին կմասնակցեն 16 հայ մարզիկներ: Մարզական սամբոյի պայքարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Արթուր Առաքելյանը (62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ),Անդրանիկ Նաղդալյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Կարեն Ջանոյանը ( 90 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ): Մարտական սամբոյում ելույթ կունենան Մխիթար Մխիթարյանը (52 կգ), Հարություն Մեհրաբյանը (57 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ) և Արտակ Սաթինյանը (100 կգ): Իսկ Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (64 կգ) կմասնակցեն կանանց առաջնությանը: Հավաքականի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Վովիկ Խոջոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, իսկ Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ֆեդերացիայի նախագահը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |