Հունաստանում հաջողվել է ժամանակավոր կառավարություն ձևավորել

Հունաստանում հաջողվել է ժամանակավոր կառավարություն ձևավորել

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ի գիշերը Հունաստանում հայտարարվեց ժամանակավոր կառավարության կազմը, հաղորդում է Associated Press-ը:

Նախարարների կաբինետը տեխնիկական բնույթ կկրի, ուստի դրա լիազորությունները սահմանափակ են: Այն չի կարողանա ընդունել օրենքներ կամ պարտավորություններ օտարերկրյա գործընկերների դիմաց, դրա գլխավոր խնդիրը հունիսի 17-ին նշանակված վաղաժամ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է:

Կառավարության ղեկավար է նշանակվել Պանագիոտիս Պիկրամենոսը, որը մինչ այդ զբաղեցրել է Պետական խորհրդի նախագահի պաշտոնը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---