Ֆրանսիայի կառավարության առաջին իսկ նիստում նախարարների աշխատավարձը 30%-ով կկրճատեն

Ֆրանսիայի կառավարության առաջին իսկ նիստում նախարարների աշխատավարձը 30%-ով կկրճատեն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն այսօր կառավարության առաջին նիստում առաջին հերթին նոր նախարարներին կառաջարկի 30%-ով իջեցնել իրենց աշխատավարձերը: Այդ մասին հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը: «Առաջին առաջարկը, որով ես հանդես կգամ վաղը նախարարների խորհրդի ժամանակ, բոլոր նախարարների աշխատավարձը 30%-ով կրճատելն է, պետք է օրինակ ծառայել»,- հայտնել է վարչապետը:

Նա խոստացել է նաև աշխատանքից ազատել բոլոր այն նախարարներին, ովքեր հունիսի 10-ին և 17-ին կառաջադրեն իրենց թեկնածությունն ու կպարտվեն խորհրդարանական ընտրություններում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---