Օլիմպիական խաղերի կրակը մայիսի 17-ին Հունաստանից կփոխանցվի ՕԽ-2012-ի կազմակերպիչներին

Օլիմպիական խաղերի կրակը մայիսի 17-ին Հունաստանից կփոխանցվի ՕԽ-2012-ի կազմակերպիչներին

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի կրակը մայիսի 17-ին Հունաստանից կփոխանցվի ՕԽ-2012-ի կազմակերպիչներին:

Թատերական ներկայացումը կանցնի «քրմուհիների» մասնակցությամբ, որոնք կրակը կվառեն Հին Օլիմպիայում արևի ճառագայթներից, մարմարի մարզադաշտում, որտեղ 1896թ. տեղի ունեցան առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը: Կրակի փոխանցավազը Հունաստանի տարածքով տևեց 8 օր: Բրիտանական փուլը կտևի 70 օր:

Բրիտանական պատվիրակության կազմում են արքայադուստր Աննան, Սեբաստիան Քոուն և Դևիդ Բեքհեմը:

Փոխանցավազքի հունական փուլի վերջին ջահակիրները կլինեն եռակի օլիմպիական չեմպիոններ՝ հույն ծանրորդ Պիրոս Դիմասն ու չինացի մարմնամարզիկ Լի Նինը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---