Վարզադատ Ավետիսյան. Հնարավորություն ունենք պայքարելու ԵԱ ուղեգրի համար18 մայիսի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում` նախապատրաստվելով մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարզադատ Ավետիսյանը նշել է, որ մանրամասն ուսումնասիրել են հակառակորդների խաղը և արդեն գիտեն, թե ինչ մարտավարությամբ պետք է հանդես գանք յուրաքանչյուր խաղում: «Որքանով կաշխատի այդ մարտավարությունը, ցույց կտա ժամանակը: Այս օրերին մենք հիմնականում ուսմնասիրելու և մշակելու ենք տակտիկական մտահղացումները, այնուհետև փորձելու ենք այն իրագործել մարզումների ժամանակ»,- Ավետիսյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը: Մարզիչը նշել է, որ բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, նրանց ներուժը մեծ է: «Երեք թիմերն էլ բավականին լավ թիմեր են: Հուսով եմ, որ մեզ հաջողությունը կժպտա և տղաները կկարողանան լավ հանդես գալ, քանի որ լավ որակներ ունեն և կարծում եմ մենք հնարավորություն ունենք պայքարել եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար»,- ընդգծել է նա: Էլիտ ռաունդում Հայաստանի ընտրանու մրցակիցներն են լինելու Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի ընտրանիները: Ի տարբերություն առաջին որակավորման փուլի, որը տեղի է ունեցել Երևանում, թիմում կան 3 նորեկներ: Խաչատուր Ավետիսյանին, Բենիկ Հովհաննիսյանին և Հովհաննես Միրանյանին փոխարինել են Արարատ Պողոսյանը, Արմեն Դերձյանը և Վասպուրակ Մինասյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |