Գերմանիան տարեկան մոտ 600 մլն եվրո կհատկացնի որպես օգնություն Աֆղանստանին

Գերմանիան տարեկան մոտ 600 մլն եվրո կհատկացնի որպես օգնություն Աֆղանստանին

PanARMENIAN.Net - 2010թ. Աֆղանստանից գերմանացի զինծառայողներին դուրս բերելուց հետո Բեռլինը շարունակում է Քաբուլին ֆինանսական օգնություն հատկացնել: Երկրի զարգացման համար ամեն տարի տարեկան 430 մլն եվրո կհատկացվի, հայտնում է DW-ն՝ dpa գործակալությանը հղումով: Ներկայումս 430 մլն եվրոյից 250 մլն հատկացվում է տնտեսական զարգացման նախարարության բյուջեից, իսկ 180 մլն՝ ԱԳՆ գծով:

Բացի այդ, Բեռլինը պատրաստ է ավելացնել ամենամյա հատկացումներին ևս 150 մլն եվրո՝ անվտանգության ուժերի ձևավորման համար: Համապատասխան համաձայնագիրը Բեռլինում կնքել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն ու Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---