97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի Կինոփառատոն, օր երրորդ. Պինոկկիո-բանտարկյալ, 3 ֆիլմերի վարկանիշ և «Դրախտ», ուր չես ուզում գնալ (վիդեո)

Կաննի Կինոփառատոն, օր երրորդ. Պինոկկիո-բանտարկյալ, 3 ֆիլմերի վարկանիշ և «Դրախտ», ուր չես ուզում գնալ

PanARMENIAN.Net - Մայիսի 18: Կաննի կինոփառատոնի երրորդ օր: Կինոֆորումում հրատարակվող «Ֆիլմ Ֆրանսե» ամսագիրը սկսել է մրցութային աշխատանքների վարկանիշ կազմել: Վարկանիշը կազմելու պահին ցուցադրվել է 22-ից ընդամենը 3-ը: Եվ առաջին տեղում առայժմ ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ֆիլմն է: Երկրորդ հորիզոնականում, որը երկու տեղ ունի, ամերիկյան ռեժիսոր Ուելս Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունն» է: Եգիպտացի վարպետ Յուսրա Նասրուլլայի «Մարտից հետո» կինոնկարը դուրս է մնացել փառատոնից:

Արագ բացում

Փոխարենն արդեն հայտնի է դարձել փառատոնի բացման անունը` 34-ամյա բելգիացի դերասան Մատիաս Սկունարտս: Կինոֆորումի ետնաբեմից հայտնի է դարձել, որ նա առաջարկներ է ստացել Հոլիվուդի ռեժիսորներից:

Կաննի բանտային շփոթությունը

Կինոփառատոնը չընթացավ առանց շփոթությունների: «Ռեալիթի» ֆիլմում, որը, ի դեպ, այսօր են ցուցադրում, գլխավոր դերակատար Անյելլո Արենան չի կարողացել ժամանել Կանն մի պարզ պատճառով. նա բանտում է, որտեղից նրանց ազատ չեն արձակել անգամ հանուն նման նշանակալի իրադարձության:

«Անյելլո Արենան խաղում է «Ամրոց» կոչվող թատերախմբում Վոլտերրա քաղաքում, որը բանտարկյալների թատրոն է: Անյելլոն դեռևս դավաճռով նշանակված ժամանակը չի անցկացրել բանտում, ուստի նրան չեն թույլատրել ներկա գտնվել պրեմիերային»,- պատմել է, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ֆիլմի ռեժիսոր Մատտեո Գարրոնեն:

Հեքիաթ ձկնորսի և… ռեալիթի շոուի մասին

Ինչ վերաբերում է ինքնին ֆիլմին, ապա «Ռեալիթին» պատմություն է ձկնորսական կրպակի Լուչանո անունով տիրոջ մասին, ով երեխաների հորդորներով մասնակցում է «Մեծ եղբայր» շոուի նախընտրական փուլին և խելագարվում` սպասելով պրոդյուսերների զանգին Հռոմից: Ընդ որում ինքը` ռեժիսորն իր աշխատանքը համարում է ժամանակակից հեքիաթ. «Մենք ավելի շուտ ժամանակակից հեքիաթ էինք հնարում, մեր հերոսը ինչ-որ չափով ժամանակակից Պինոկկիոն է»:

Ֆիլմի սյուժեն, ստեղծողների խոսքով, հիմնված է իրական պատմության վրա, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Նեապոլիսում: Ի դեպ, ինչպես խոստովանել է սցենարիստ Մասսիմո Գաուդիոզոն, ամենահեքիաթային տեսարաններն ընդօրինակված են իրական կյանքից:

Դրախտ փողի դիմաց

Երրորդ մրցութային օրվա երկրորդ ֆիլմը ավստրիացի Ուլրիխ Զայդլի «Դրախտ. սեր» կինոնկարն է, որը սեքս-տուրիզմի մասին է, և որի գլխավոր հերոսուհին Քենիա է մեկնում, որպեսզի ճանաչի այնտեղի կյանքի բերկրանքը: Սակայն, ռեժիսորի կարծիքով, իր աշխատանքը կանացի միայնության մասին է: Գլխավոր հերոսուհին 50-ամյա տիկին է (Մարգարետե Թիզել), մասնագիտությամբ` սոցիալական աշխատող: Դստերը տանելով ազգականի մոտ` նա արձակուրդ է մեկնում Քենիա, որտեղ ավելի փորձառու հայրենակցուհին (Ինգե Մո) բացատրում է, թե ինչում է ճիշտ հանգստի գաղտնիքը. պետք է սևամորթ սիրեկան գտնել: Բայց շուտով Թերեզան գիտակցում է, որ սերն այդ ծովափին ապրանք է, իսկ սիրեկանները միշտ ունենում են հիվանդ եղբայրներ, սոված երեխաներ և ուժասպառ հայրեր, ում շտապ գումար է հարկավոր: «Այստեղ խոսքը միայն սեքսի մասին չէ, կանայք իսկապես սեր են փնտրում, նրանք շատ բան են սպասում այդ պատմություններից և չափազանց շատ են հիասթափվում»,- գտնում է Մարգարետե Թիզելը:

Ի միջի այլոց, ռեժիսորն ի սկզբանե նախատեսել էր գլխավոր դերերին հրավիրել սովորական զբոսաշրջիկ կանանց, որոնք աֆրիկյան սիրավեպեր են ունեցել, բայց արդյունքում որոշվեց պրոֆեսիոնալ դերասանուհիների նկարահանել:

Ի դեպ, մի շարք կինոքննադատներ այդ աշխատանքն ամենահետաքրքիրն են համարում մրցութային ծրագրից արդեն ցուցադրված բոլոր ֆիլմերից: Բայց հաշվի առնելով, որ առջևում դեռ այնքան էլ քիչ աշխատանքներ չեն, քննադատներն իրենց կարծիքները միանգամայն կարող են փոխել:

Իսկ «Պարադիզ. Սեր» ֆիլմը կունենա շարունակություն: Սա առաջին ֆիլմն է եռամաս շարքի, որը պետք է պատմի մեկ ընտանիքի երեք կանանց մասին, ովքեր իրենց երջանկությունն են փնտրում մոլորակի երեք տարբեր ծայրերում: Թերեզան հայտնվել է Քենիայում, որտեղ ընդունված է գումար վճարել սեքսի դիմաց, նրա դուստրը կհայտնվի նիհարող դեռահասների ճամբարում (նրան նվիրված ֆիլմը կկոչվի «Պարադիզ. Հույս»), իսկ երրորդ հերոսուհին կհայտնվի կաթոլիկ եկեղեցում («Պարադիզ. Հավատ»):

Ի՞նչ է մեզ համար պատրաստել չորրորդ օրը

Կաննի կինոփառատոնի չորրորդ օրը կշարունակեն Ջոն Հիլքոութի «Օրենքից դուրս» քրեական վեսթերնը Թոմ Հարդիի, Գարի Օլդմանի, Շիա Լեյբուֆի, Ջեսիկա Չեյսթենի, Միա Վասիկովսկայայի և Գայ Փիրսի մասնակցությամբ, որը պատմում է չոր օրենքի ժամանակներում անօրինական առևտրի ծրագիր մշակող երեք եղբայրների մասին, և ռումինական ռեժիսոր Կրիստիան Մունջուի «Բլուրներից այն կողմ» կինոնկարը, որի գործողությունները տեղի են ունենում կանանց ուղղափառ վանքում:

28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---