ԱՄՆ-ն մեղադրել է Չինաստանին տնտեսական լրտեսության մեջ

ԱՄՆ-ն մեղադրել է Չինաստանին տնտեսական լրտեսության մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները մեղադրել են Չինաստանին տնտեսական և տեխնոլոգիական լրտեսության մեջ՝ հայտարարելով, թե Պեկինը շատ ավելին է ծախսում սպառազինության վրա, քան հայտնում են պաշտոնական տվյալները, հաղորդում է Բի-բի-սին:

Ըստ Պենտագոնի ամենամյա զեկույցի, Չինաստանը վերջերս ակտիվացրել է տնտեսական լրտեսությունը: «Դա մշտական սպառնալիք է ԱՄՆ անվտանգության համար»,-ասվում է զեկուցում:

Պենտագոնը գտնում է, որ կառավարության կայքերի հանդեպ կիբերհարձակումների մեծ մասի ետևում հենց Չինաստանն է կանգնած:

Ըստ ԱՄՆ տվյալների, Չինաստանը 2011թ. ծախսել է մոտ 180 մլրդ դոլար զինված ուժերի արդիականացման համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---