Ռոստովի գավառագիտական թանգարանը համագործակցելու է տեղի հայ համայնքի հետ![]() 19 մայիսի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, Դոնի Ռոստով քաղաքի հայ-ռուսական բարեկամության թանգարանում տեղի է ունեցել «Ռոստովի գավառագիտական թանգարանի» և «Դոնի Նախիջևանի հայ համայնքի» միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը: Ինչպես հայտնում է համայնքի կայքը, համայնքի և թանգարանի միջև բարեկամական հարաբերությունները վաղուց են ձևավորվել, տվյալ պայմանագիրը դարձել է պարզապես հաճելի ձևականություն: Միջոցառումների շրջանակներում հայ համայնքի կողմից թանգարանին է շնորհվել 50 մլն ռուբլի ապահովագրական պոլիս: Սա աննախադեպ իրադարձություն է Ռուսաստանի հայ համայնքի կյանքում: Մայիսի 18-ին, պաշտոնական միջավայրում տեղի է ունեցել Ռոստովի շրջանային գավառագիտական թանգարանի նվիրատուների մեծարումը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |