Մշակույթի նախարարությունը պարգևատրել է թանգարանների աշխատակիցներին![]() 19 մայիսի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում հյուրընկալվեցին ոլորտի վաստակաշատ աշխատակիցները, հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների աշխատակիցների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով ու պատվոգրերով: Պարգևատրվածների անունները նշված չեն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |