Միխայիլ Մարգելով. Սիրիական ճգնաժամը չի կարելի կացնով «կտրել», այն կարելի «լուծել» նրբունելիով![]() 19 մայիսի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է «ութնյակի» երկրների առաջնորդներին ներկայացնել Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը և կոչ անել չփորձել սիրիական ճգնաժամը «կտրել» կացնով: Այս մասին հայտարարել է Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա ընդգծել է, որ իրավիճակը Սիրիայում չի կարելի դիտարկել «արաբական գարունից» անջատ: Նա ընդգծել է նաև, որ Սիրիան Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու գործընթացում առաջնային դեր ունեցող երկիր է, և այդ երկրում տիրող իրավիճակը մտահոգություն է պատճառում ոչ միայն արաբական աշխարհին, այլ նաև Իսրայելին: Նա հավելել է նաև, որ այս հարցում պետք է առաջնորդվել բժշկական «մի վնասիր» սկզբունքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |