97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն, օր 4-րդ. Ջեկի Չանից մինչև Ռոբերտ դե Նիրո, վեսթերնից մինչև մենաստան, Դրակուլայից մինչև հարավի գազաններ (վիդեո)

Կաննի կինոփառատոն, օր 4-րդ. Ջեկի Չանից մինչև Ռոբերտ դե Նիրո, վեսթերնից մինչև մենաստան, Դրակուլայից մինչև հարավի գազաններ

PanARMENIAN.Net - Մայիսի 19. Կաննի փառատոնի 4-րդ օրը. Կաննից տխուր նրություն եկավ` բոլորի սիրելին` Ջեկի Չանը հայտարարեց, որ այսուհետ չի նկարահանվելու մարտաֆիլմերում:, խոստովանել է դերասանը, որը, պարզվում է 58 տարեկան է և բոլոր հնարքներն իր ֆիլմերում ինքն է կատարում: Ըստ նրա, նա հոգնել է նաև իր իմիջից և ցանկանում է ապացուցել, որ ինքը լոկ կատակերգու չէ.:

Ջեկի Չանի վերջին

Ջեկի Չանն ասաց, որ ֆիլմը, որը էկրան դուրս կգա 2012թ. դեկտեմբերի 12-ին, իր վերջին մարտաֆիլմը կլինի: Չանն այդ ֆիլմում հանդես է գալիս որպես ռեժիսոր, գլխավոր դերակատար և պրոդյուսեր: Այստեղ նա խաղում է հատուկ գործակալի դերը, որը ողջ աշխարհով մեկ որոնում է 12 անգին արձանինկները կենդանակերպի նշաններով:

Այսուհետ Չանը մտադիր է ավելի լուրջ դերեր կատարել և մտադիր է դառնալ Ասիայի Ռոբեևտ դե Նիրոն. :

Կաննի

Տխուր լուրերից դառնանք Կաննի : 4-րդ օրը Կաննի ծրագիրը շարունակեցին Ջոն Հիլքոութի կրիմինալ վեսթերնը և ռումինացի ռեժիսոր Քրիստիան Մունջուի ֆիլմը:

Լավ բուտլեգերներն ու վատ ոստիկանը

ֆիլմը կրիմինալ վեսթերն է, նկարահանված ավստրալացի ռոք-երաժիշտ Նիկ Քեյվի սցենարով և երաժշտությամբ: Քեյվի սցենարը հիմնված է գրող Մեթ Բոնդյուրանի ընտանեկան քրոնիկոնի վրա: Ֆիլմի գլխավոր հերոսները Բոնդյուրանի նախնիներն են, իսկ գործողությունը տեղի է ունենում Վիրգինայի գյուղերից մեկում: Ջեկը (Թոմ Հարդին) և նրա երկու եղբյարները (Շայա Լա Բեֆ և Ջեյսոն Քլարկ), որոնք արգելված ապրանք են վաճառում, ինչպես նաև նրանց միացած վանականի դուստրը (Միա Վասիկովսկա) և Չիկագոյից փախած վարյետեի պարուհին (Ջեսիկա Չեսթեյն) պայքարում են դատախազի դեսպանորդի հետ (Գայ Պիրս), որը թեև օրենքի ներկայացուցիչ է, այնուամենայնիվ բացասական կերպար է: Հաջողվել է դա նրան, թե ոչ, թող դատեն հանդիսատեսն ու ժյուրին:

21-րդ դարի չոր օրենքն ու Հիլքոութի կեղտոտ բռնությունը

Ըստ ֆիլմի հեղինակ, ռեժիսոր Ջոն Հիլքոութի, չոր օրենքի ժամանակների մասին պատմող իր ֆիլմը, անդրադառնալով այն ժամանակներին, երբ առաջացել է իրական կազմակերպված հանցագործությունը, այնուամենայնիվ արտացոլում է այսօրվա օրը. : >,-մեջբերու մէ ՌԻԱ Նովոստի գործակալությունը սցենարի հեղինակ Նիկ Քեյվի խոսքերը, որի նյարդերը, իր իսկ խոսքերով, հաճելիորեն լարված էին դասական սիրո պատմությունների ու չափից շատ բռնության համադրությունից Ջոն Հիլքոութի մենկնաբանությամբ>>,-ասել է երաժիշտը:

Եղբայրներից մեկի դերակատարը, որին մի քանի անգամ դաժանորեն ծեծում են ֆիլմի սկզբում, Շայա լա Բեֆը Հիլքոութի գործերում բռնության մասին ասել է.: Հավանաբար, սա հաճոյախոսություն է, քանի որ նա նույն վայրկյանին շարունակել է. :

Սեր ռումինական ձևով

Գյուղական հանցավոր աշխարհի խորքերից Կաննի փառատոնի ժյուրիի անդամներն անմիջապես հայտնվեցին մեր օրերում, կանանց ուղղափառ մենաստանում, որտեղ տեղի է ունենում ռումինացի ռեժիսոր Քրիստիան Մունջուի ֆիլմի գործողությունը: ֆիլմ է մանկատան երկու սաների մասին, որոնցից մեկը` Ալինան (Քրիստինա Ֆլյուտոր) մեկնում է արտագնա աշխատանքի Գերմանիա , իսկ Վոյկիցան (Կոսմինա Ստրատան) հեռանում է մենաստան: Մի քանի տարի անց Ալինան վերադառնում է, որովհետև հասկանում է, որ չի կարող ապրել առանց ընկերուհու:

Ըստ ռեժիսորի, նրա ֆիլմը սիրո տարբեր ձևերի մասին է և այն մասին, թե ինչի են պատրաստ մարդիկ հանուն սիրո. >: Այս ֆիլմ ավելի շուտ սնահավատությունների մաիսն է , քան հավատի: Այն մասին, թե արժե արդյոք պատվիրանները տառացիորեն ընկալել և հետևել քրիստոնեության տառին, և ոչ ոգուն>.,-շարունակում է ռեժիսորը:

Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել ռումինական մենաստաններից մեկում, որոնց մասին ռումինացի լրագրող Տատյանա Նիկուլեսկուն գրել է , :

Դրակուլա գիշերային դիտումների սիրահարների համար

Այսօր ծրագրում, իդեպ, կեսգիշերից հետո կցուցադրվի Դարիո Արջենտոյի ֆիլմը: Ֆիլմի սյուժեն դասական է. :

Ֆիլմում նկարահանվել են Ասիա Արջենտոն, որը միշտ մասնկցում է իր հոր աշխատանքներին և Ռուտգեր Հաուերը Վան Հելսինգի դերում: Դրակուլային խաղում է Թոմաս Քրեչմանը:

Վեյն Բլերի սապֆիրային 60-ականները

առաջ հանդիսատեսը պետք է ընկղմվի նախորդ դարի 60-ականների մթնոլորտի մեջ, որտեղ տիրում են սերն ու երաժշտությունը: Այլ կերպ ասած հանդիսատեսի դատին է հանձնվում Վեյն Բլերի ֆիլմը, որը պատմում է վեցամյա Հաշպապպի մասին, որն ապրում է հոր հետ աշխարհի ծային գտնվող մի համայնքում: Նա անց է կացնում իր օրերը, լող տալով նավակի պես մի բանի մեջ, ձուկ որսալով: Եվ թող Վինկը խիստ հայր է, սակայն նրա դուստրը սովոր կլինի գոյատևման պայքարին, երբ նա կմահանա: Վինկը հիվանդանում է անհյատ հիվանդությամբ, իսկ բնությունը կարծես խենթանում է. սառույցները հալվում են, ջուրը բարձրանում է, նախնադարյան կենդանիներ են հայտնվում: Հաշպապապպին որոշում է գնալ մոր որոնումներին:

Զայտլինի ֆիլմը լավագույն խաղարկային ֆիլմը ճանաչվեց հունվարին ամերիկյան անկախ կինոյի Sundance փառատոնում:

Զայտլինի 30-ն էլ չի բոլորել, սակայն նա արդեն մի շարք պարգևներ ունի Glory at Sea կարճամետրաժ ֆիլմի համար:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---