Պակիստանի իշխանություններն արգելազերծել են Twitter-ը 12-ժամյա արգելափակումից հետո

Պակիստանի իշխանություններն արգելազերծել են Twitter-ը 12-ժամյա արգելափակումից հետո

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, որ շրջափակում են Twitter-ը հակաիսլամական նյութերը հեռացնելու պահանջը չկատարելու համար: Ըստ Պակիստանի իշխանությունների, Facebook սոցիալական ցանցում ընկալեցին «Պակիստանի մտահոգությունն» ու համաձայնվեցին արգելափակել որոշ նյութեր: Պակիսատանի հեռահաղորդակցային որոտի իշխանությունները որոշել են արգելազերծել Twitter 12-ժամյա արգելափակումից հետո, հայտնում է GEO-TV հեռուստաալիքը: Ըստ ԶԼՄ-ների, որոշումը կայացրել է երկրի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին: Twitter-ի արգելազերծման պատճառները չեն հաղորդվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---